Մարդը պետք է քրեական հետապնդման ենթարկվի, պատասխանատվության կանչվի կոնկրետ հանցագործության համար, որը հանրային սպառնալիք է ներկայացնում, ոչ այլ կերպ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, քրեական ենթամշակույթի քրեականացման մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, նոյեմբերի 19-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Նա քննադատության ենթարկեց այս օրենսդրական նախաձեռնությունը՝ ասելով, որ փաթեթը լիարժեք չէ եւ վերանայման կարիք ունի։

Իր հերթին,  կառավարող «Իմ քայլը«» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց, որ նման ենթամշակույթը Հայաստանում սկսել է զարգանալ թույլ դատական եւ իրավապահ համակարգերի պատճառով, որը չի օգտվել հասարակության վստահությունից։ Արդյունքում, խորհրդարանականի կարծիքով, մարդիկ իրենց խնդիրների լուծման համար ստիպված են եղել դիմել ոչ թե իրավապահ մարմիններին, այլ քրեական հեղինակություններին։ Այս առնչությամբ նա կոչ արեց, այս օրենսդրական փոփոխությունները մտցնելուց զատ, արագացնել դատական համակարգի բարեփոխման գործընթացը։