Նոյեմբերի 19-ին Ժաննա Գալստյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Նիտին քննարկվել է ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հանձնաժողովին է ներկայացրել ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը: Նախագծով առաջարկվում է օրենքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը:

Հանձնաժողովը քվեարկել եւ օրինագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: