Մեքսիկայի Հալիսկո նահանգում Տլահոմուլկո-դե-Սինյիգա քաղաքում տեղական ընկերություններից մեկում 25 դի է հայտնաբերվել, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով El periodico-ին:

Նշվում է, որ մարմինները անդամահատված են եղել եւ գտնվել են պարկերի մեջ: Իրավապահները մարդկային մնացորդներով 52 պարկ են հայտնաբերել:

Դատախազության տվյալներով՝ հայտնաբերվել է 5 կնոջ եւ 20 տղամարդու դի: Նրանցից 6-ին ճանաչել են նրանց հարազատները, նրանք բոլորը դատվածություն են ունեցել:

Հայտնի է, որ մնացորդները հայտնաբերվել են 15 մարդու ձերբակալությունից հետո: Նախնական տեղեկություններով՝ չարագործները կապ են ունեցել նարկոբիզնեսի հետ, առեւանգել, խոշտանգել եւ սպանել են մարդկանց: