Իրանի Հուզեստան նահանգում բախումների ընթացքում մեկ ոստիկան է սպանվել, եւս 2-ը վիրավոր է: Այս մասին հայտարարել է ոստիկանության հատուկ բաժնի հրամանատար, բրիգադային գեներալ Հասան Քարամին, հաղորդում է Fars-ը:

«Մի խումբ զինված հանցագործներ կրակ են բացել քաղաքացիների եւ ոստիկանների ուղղությամբ Մահշահր քաղաքում անկարգությունների ժամանակ»,- ասել է Քարամին:

Նրա խոսքով՝ կապիտան Ռեզա Սայադին սպանվել է ապստամբների դեմ զինված բախման հետեւանքով, եւս 2 սպա վիրավոր է:

Նշենք, որ Իրանում անցած շաբաթվա վերջում բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաներ են սկսվել: Իրանի պաշտոնական անձինք պնդում են, որ դրանից օգտվել են որոշ ուժեր, որպեսզի երկրում քաոս ստեղծեն: Ըստ պաշտոնական տվյալների՝ ձերբակալվել է մոտ 1000 մարդ: