ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ ամբիոնից խոսեց բանակում քրեական ենթամշակույթի ազդեցության մասին։

«Որպեսզի դուք պատկերացնենք, թե ինչի մասին է խոսքը, երկու վիճագրական թիվ կասեմ՝ 2015-2019 թվականներին միջանձնային հարաբերությունների, տարբեր տեսակի խնդիրների պատճառով ՀՀ զինված ուժերում մահացել է 158 զինվոր, նույն ժամակահատվածում հակառակորդի զենքից զոհվել է 150 զինվոր»,-ասաց նա՝ քրեական հեղինակություննների և օրենքով գողերի մասին նախագծի քննարկման ժամանակ:

Նա օրենքի նախագծի կարևորեց և շեշտեց՝ սա արվում է երեխաների ապագայի համար․ «Մենք գիտենք, թե որքան ամուր է քրեական ենթամշակույթը մտել բանակ, թե ինչ ողբերգական հետևանքներ է դա թողում բանակում, բոլորս տեսնում ենք: Որպեսզի պատկերացնեք ողբերգության ամբողջ խորությունը, մի փոքր ջանք գործադրեք կամ հետաքրքրվեք, տեսեք, թե ամեն դեպքը որտեղից է ծագել ու ուր հասել ամեն դեպքը, սպանությունները, ինքնասպանությունները: Ինձ չի հետաքրքրում, թե ով է ում կողմից հարգված ու խելացի մարդ, ինձ հետաքրքիր է մեր երեխաների ապագան: Մենք սա անում ենք, որ մեր երեխաներին զերծ պահենք այդ ամենից»։