Շվեդիայի դատախազությունը փակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանքով գործը, հաղորդում է ՌԲԿ-ը:
«Կարծում եմ, որ ապացույցների վիճակը այնքան է թուլացել, որ այլեւս հիմքեր չկան հետաքննությունը շարունակելու համար»,- ասել է դատախազի տեղակալ Եվա-Մարի Փերսսոնը:
Ջուլիան Ասանժի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2010 թվականին Շվեդիայում: Նրա կողմից բռնության մասին հայտարարել են երկու կանայք, ինքը՝ Ասանժը, մեղադրանքները հերքում է, սակայն պնդում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ:
2017-ի օգոստոսին շվեդական դատախազությունը դադարեցրել է Ասանժի նկատմամբ հարուցված մի շարք գործերի հետաքննությունը դրանց վաղեմության ժամկետի ավարտի կապակցությամբ: Հունիսին Ուփփսալա քաղաքի դատարանը հեռակա կարգով հրաժարվել է ձերբակալել Ասանժին, ինչը երկրի իշխանություններին հնարավորություն է տվել Բրիտանիային խնդրել արտահանձնել WikiLeaks-ի հիմնադրին, որը բանտարկվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստանի իրավունքից զրկվելուց հետո:
Ասանժի արտահանձնմանը ձգտում են հասնել ԱՄՆ իշխանությունները, որտեղ նրան մեղադրում են գաղտնի աղբյուրների անունները հրապարակելու եւ ԱՄՆ հետախուզության նախկին վերլուծաբան Բրեդլի Մենինգի հետ դավադրության մեջ: Մայիսին ԱՄՆ արդարդատության նախարարությունը քրեական մեղադրանք է ներկայացրել, որի համապատասխան Ասանժին սպառնում է մինչեւ 175 տարվա ազատազրկում: