Քուվեյթի էմիրը նշանակել է նոր վարչապետ կառավարության հրաժարականից հետո՝ կառավարող ընտանիքի ազդեցիկ նախարարների միջեւ սկանդալի ֆոնին, տեղեկացնում է AP-ը։

Ինչպես տեղեկացնում է KUNA պետական տեղեկատվական գործակալությունը, նոր վարչապետ է նշանակվել շեյխ Սաբահ ալ Հալեդ ալ Համադ ալ Սաբահը։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ վարչապետ, շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Սաբահը հրաժարվել է մնալ իր պաշտոնին։ Նա Քուվեյթի կառավարությունը գլխավորում էր 2011 թվականից։

Քուվեյթի էմիրը պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել է Նասեր ալ Սաբահին եւ ներքին գործերի նախարար Հալեդ ալ Սաբահին, որոնք հանդես էին գալիս միմյանց դեմ։ Պաշտպանության նախարարը պնդում էր, որ 790 մլն դոլարը ծախսվել է այն ժամանակ, երբ ՆԳՆ ղեկավարը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։