Արցախի ՀՅԴ-ականները հանդիպել է նախագահական ընտրություններում երկու հավանական թեկնածուների՝ Ռուսլան Իսրայելյանի և Վիտալի Բալասանյան հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։

«Ավարտել ենք միասնական օրակարգ ձևավորելու նպատակով կուսակցությունների հետ հանդիպումների փուլը։ Արդեն երկրորդ փուլում հանդիպումներ ենք ունենալու հավանական թեկնածուների հետ։  Այս փուլից հետո արտահերթ ժողովում որոշում կկայացնենք, ամենայն հավանականությամբ սեփական թեկնածուով հանդես գալու մասին։ Ժողովը կկայանա դեկտեմբերի առաջին տասնօրյակին»,-նշեց նա։

Իշխանյանի խոսքով՝ 5 հավանական թեկնածուների հետ պետք է հանդիպեին, նրանցից երկուսի հետ արդեն հանդիպել են․ «Ռուսլան Իսրայելյանի, Վիտալի Բալասանյանի հետ հանդիպել ենք։ Նրանց հետ հանդիպում ենք՝ հասկանալու համար հնարավոր է որևէ թեկնածուի շուրջ համախմբվել, եթե ոչ՝ մենք կքննարկենք մեր օրակարգը և սեփական թեկնածուով հանդես գալու հարցը»։