Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում «Հորդանանում փոքր Հայաստանի» լուսանկարներ է տեղադրել։

«Քանի անգամ եմ եղել հորդանանյան մայրաքաղաքում՝ Ամանում, սակայն միայն այժմ եմ հասել այն թաղամասին, որը կոչվում է Ջեբել Ալ Աշրաֆիա, որը տեղակայված է քաղաքի արեւելյան մասում։ Այստեղ ապրում է հայ համայնքը, որը Հորդանանի քրիստոնեական համայնքում թվով երկրորդն է։ Այսօր հայ համայնքում մոտ 5000 մարդ կա, եւ նրանց մեծ մասը 1915թ․ ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից փախածների սերունդներն են։ Նրանք անցել են Սիրիայով եւ հիմնավորվել այստեղ։ Հայ փախստականների նոր ալիքը Հորդանան  է ժամանել 1948թ․, արաբա-իսրայելական առաջին պատերազմից հետո։ Արդյունքում համայնքի անդամների թիվը կազմել է 10 000։ Սակայն 70-ականներից սկսած՝ հայերը ակտիվերեն սկսել են մեկնել ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա։ Արդյունքում համայնքի անդամները երկու անգամ պակասել են։

Սակայն նրանք, ովքեր մնացել են, ակտիվորեն պահպանում են իրենց ժառանգությունն ու ավանդույթները։ Թաղամասում կա հայկական տարրական դպրոց, մանկապարտեզ, դպրոց։

Այստեղ կա թոնրատուն, ռեստորան, որտեղ մատուցում են ավանդական լահմաջո՝ ոչխարի աղացած մսով եւ բանջարեղենով լավաշ, ինչպես նաեւ անվանում են «հայկական պիցցա»։ Ի դեպ, արաբ հարեւաններն ընդունել են այդ ուտեստը, եւ այսօր հին քաղաքի ռեստորաններում ու սրճարաններում կարելի է փորձել «լահմակունը», որը առաջացել է հայկական ուտեստից։

Եւ, իհարկե, համայնքի կենտրոնը նրա Սուրբ Թադեւոս եկեղեցին է։ Այստեղ վերջանում է վերանորոգումը, բառացիորեն երկուշաբթի հավատացյալները կտեսնեն իրենց տաճարի նոր տեսքը։ Հոգեպարար եւ հանգիստ վայր, կասեմ ես ձեզ։ Թաղամասն ինքը, չնայած նրան, որ գտնվում է Ամանի հին մասից, որտեղ անընդհատ աղմուկ-աղաղակ է եւ մարդկանց բազմությունը արագ շարժվում է նեղ փողոցներով եւ շուկայով, 10 րոպեի ճանապարհի վրա, մեզ լռությամբ է դիմավորում։ Իսկ գիշերը այստեղից բացվում է հորդանանյան մայրաքաղաքի հրաշալի տեսարան։

Իմիջիայլոց, հորդանանյան հայերը ապրում են ոչ միայն մայրաքաղաքում, ոչ մեծ համայնք կա նաեւ Մադաբեում եւ Իրբիդում, մի քանի ընտանիքներ ապրում են Աջլուն եւ Ջերշաշ քաղաքներում»,- գրել է նա։