Telegram-ը հայտարարել է նորությունների ագրեգատորի համար օգտագործվելիք ալգորիթմի ստեղծման մրցույթ հաղորդում է Esquire-ը։

Ալգորիթմի հանդեպ կան որոշակի պահանջներ՝ այն պետք առանձնացնի միայն անգլերենով եւ ռուսերենով գրված նյութերը, բացառելով այլ լեզուները, եւ դրանցից ընտրի միայն նորությունները։

Դրանից բացի, ալգորիթմը պետք է ունակ լինի․

  • բաշխել նորություններն ըստ բաժինների՝ հասարակություն, տնտեսություն, տեխնոլոգիաներ, զվարճանք, գիտություն, սպորտ եւ այլն,
  • խմբավորել նույն թեմայի նորությունները սյուժեի տեսքով,
  • ընտրել նորությունների սյուժեներն ըստ կարեւորության։

Մրցույթի այս փուլի հաղթողները կստանան 100 հազար ԱՄՆ դոլար եւ կանցնեն հաջորդ փուլ, որտեղ հնարավորություն կունենան կրկնապատկել մրցույթի գումարը։ Մասնակիցները կարող են իրենց լուծումներն առաջարկել մինչեւ դեկտեմբերի 2-ը։