Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Հասմիկ Հ-ի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, տիկինը դիմել է  ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ 2016 թվականից մինչև այս տարվա հուլիսն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի բնակչուհի՝ 54-ամյա Մարիամ Հ-ն իր ընտանիքի վրա եղած «թուղթ ու գիրը բացելու» համար իրենից մաս-մաս պահանջել է խոշոր չափի ԱՄՆ դոլար և խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով տիրացել ադ գումարին։ Կայքի տեղեկություններով, ընդհանուր գումարը մոտ 3800 դոլար է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: