Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեքերի, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 1984-1994 թվականներին, 59-ամյա Ֆրից ֆոն Վայցզեքերը երեքշաբթի երեկոյան մահացել է բեռլինյան հիվանդանոցում դասախոսության ժամանակ դանակով վիրավորվելուց հետո: Այս մասին հայտնում է RBB լրատվական առցանց պորտալը՝ վկլայակոչելով տեղի ոստիկանությանը:

Նշվում է, որ հանցագործությունը կատարվել է Բեռլինի Շառլոտենբուրգ շրջանում գտնվող Schlosspark-Klinik-ում, որտեղ սպանվածն աշխատում էր: Անհայտ տղամարդը մոտեցել է նրան եւ դանակով հարվածել այն պահին, երբ Ֆրից ֆոն Վայցզեքերը դասախոսություն էր կարդում:

Ոստիկանության տվյալներով՝ ներկաներից մեկը փորձել է միջամտել, սակայն վիրավորվել է: Շուտով դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերի աշխատակիցները եւ ունկնդրի օգնությամբ հանցագործին բռնել են: Նրա արարքի դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, կատարվում է քննություն: