Վերջին երկու տասնամյակներին Հայաստանի տնտեսությունը խաթարված էր, գործում էր ինչ-որ անհասկանալի տնտեսական համակարգ, սակայն 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունը ստանձնել է մի թիմ, որի համար մրցակցությունը բացարձակ արժեք է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովի սկզբում իր ողջույնի խոսքում նշեց ԱԺ Տնտնեսական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը:

«Դա թույլ է տալիս վստահաբար պնդել, որ առաջիկա տարիներին մեզ կհաջողվի ստեղծել հենց այնպիսի տնտեսություն, որն ապահովելու է երկրի կայուն, թռիչքաձեւ զարգացումը:

Չնայած մենք այսօր ունենք խնդիրներ, բայց թիմի առկայությունը, այդ թիմի կրած արժեքները հենց այն երաշխիքն են, որ մենք բոլորովին այլ վիճակ կունենանք տնտեսական մրցակցության առումով»,-ընդգծեց նա: