«Լուսավոր Հայաստանը» ձեռնպահ է մնացել քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին օրինագծի քվեարկության ժամանակ, քանի որ դրա որոշ դրույթներ չափազանց ընդհանրացված են: Այս մասին նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ տվյալ օրենսդրական նախաձեռնությունը որեւէ խնդիր չի լուծում: «Մենք երկրի իրավապահ մարմինների նկատմամբ վստահության խնդիր ունենք, պետք է ստեղծվի ոստիկանության նոր աշխատակցի կերպար, որը կպաշտպանի քաղաքացիների իրավունքն ու շահերը, հասարակության գիտակցության մեջ կլինի օրինակելի, եւ, իհարկե, անհրաժեշտ է կրթական համակարգի բարեփոխումներ անցկացնել: Եվ հենց այդ բոլոր համատեղ միջոցառումները երկար սպասված արդյունք կտան: Մենք ոչ թե դեմ ենք արտահայտվել տվյալ օրինագծին, այլ ձեռնպահ ենք մնացել որոշ դրույթների պատճառով: Հուսով ենք՝ դրանք կհարթվեն մինչ երկրորդ ընթերցումը»,- պարզաբանեց Խաչատրյանը: