Երեւանում տրանսպորտի խնդրի լուծման համար արդեն ունենք հստակ հայեցակարգ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հարցին, թե երբ են Երեւանի քաղաքացիներն ազատվելու «մարշրուտկաներից», նա արձագանքեց. «Քաղաքապետարանն ունի հստակ ծրագիր, մենք ունեցել ենք երկու քննարկում քաղաքապետի, միջազգային դոնոր ընկերությունների, ֆինանսների նախարարության հետ: Կարծում եմ՝ որոշակի վերջնական լուծումները հասկանալի են մեզ համար:Կառավարությունն աջակցում է քաղաքապետարանին այս խնդրի լուծմանը հասնելու համար: Հուսով եմ, որ մոտակա 1-2-3 տարվա ընթացքում կկարողանանք ամբողջական լուծել տրանսպորտի հարցը մայրաքաղաքաում: Համոզված եմ, որ դա կբերի որակական ահռելի փոփոխության տրանսպորտի կազմակերպման առումով: