2020 թվականի հունվարի 1–ից հանձնաժողովի կողմից սահմանվեց գումարային 180 դրմաը, այսինքն բյուջեից սուբսիդավորման խնդիր չկա եւ սպառողների համար կշարունակի գործել նույն սակագինը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի 15 տարի վարձակալության պայմանագրի շրջանակներում կա բազիսային սակագին եւ դրա ճշգրտման 4 գործոններ. «Ամեն տարվա մինչեւ օգոստոսի 10–ը ընկերությունը պարտավոր է համաձայն պայմանագրի կետերի ներկայացնել նոր հայտ հաջորդ տարվա համար եւ ինքը ելնելով հաջորդ տարվա բազիսային սակագնից եւ 4 գործոններից նորից կներկայացնի հայտ 2021 թվականի համար»։

Բաղրամյանի խոսքով՝ այս պահին նաեւ քննարկվում է հայկական էլեկտրակայանի նորոգման ժամկետների հետ կապված հիմնական խնդիրը. «2020 թվականին որոշակի աշխատանքների ճշտման հարց կա, թե քանի օրով է կանգնելու նորոգման։ Ցանկացած տարի գիտեք այն կանգնում է լիցքավորման  եւ նորոգման, սակայն վերջին 2–3 տարում դրանք ավելի երկար կանգառներ էին, կապված նաեւ կյանքի ժամկետի երկարաձգման հետ կապված։ Հիմա ճշգրտվում են այդ աշխատանքների վերջնական գրաֆիկները, համաձայն որի կորոշվի թե քանի որով է կանգնելու ատոմակայանը, դրանից ելնելով կունենանք ընդհանուր հաշվեկշիռը, որը էլեկտրաէներգիայի սակագների ձեւավորման հիմանական ազդեցություն ունեցող գործոնն է։ Կարծում եմ բավականին ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի գործող գները նույնը մնան»։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե գազի գնի փոփոխություն կլինի՞, Բաղրամյանը պատասխոնեց. «Մինչեւ ապրիլ գիտեք, որ գազի գինը նույնը կմնա։ Փոխվարչապետ Գրիգորյանը հայտնեց, որ բանակցության արդյունքում միջանկյալ որոշում է կայացվել, իսկ հիմնական երկարաժամկետ սակագնային պլանը դեռեւս քննարկվում է»։