Առհասարակ, ՀՀ-ում տեղի են ունենում խորքային փոփոխություններ եւ այդ փոփոխություններին բոլորս պետք է սովորենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Դրանք տեղի են ունենալու մեր ամենօրյա կյանքում եւ մեր պահանջները ինքներս մեր նկատմամբ պետք է շատ ավելի բարձր լինեն, որովհետեւ աշխարհի գնացքը վաղուց հասել է ինչ-որ մի կետի եւ շարունակում է առաջ գնալ, իսկ մենք շատ ուղղություններով հետ ենք մնացել:

Մեր նպատակն է հասնել նրանց եւ անգամ առաջ անցնել: Փոփոխություններից պետք չի վախենալ, պետք է վախենալ իներցիայից:

Իհարկե, փոփոխությունը փոքր ինչ սթրես է, իներցիան միշտ ավելի հարմար է, բայց մեր նպատակն իներցիան պահելը չի»,-ընդգծեց նա: