ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տ. Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող «2021-2025թթ. ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման պլանի» նախագծի քննարկման խորհրդատվություններին:

ՊՆ-ից NEWS.amին հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները ՌԴ-ում մասնակցել են նաեւ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության եւ զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին: