2020 թվականին 2 դրամաշնորհային նախագծերի իրականացման համար կհատկացվի 2 մլրդ դրամ: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա հավելեց, որ ծրագիրը բաղկացած է 2 փաթեթից, եւ դրանցից մեկով 90 շահառուներից յուրաքանչյուրին կհատկացվի մինչեւ 10 հազար դոլար դրամաշնորհ, որոնք նախագծեր կներկայացնեն գաղափարից մինչեւ որոշակի փուլում դրա իրականացում, մինչեւ նմուշ: «Այլ խոսքով՝ դրանք կլինեն սկսնակ ընկերություններ: Երկրորդ փաթեթը կնախատեսվի արդեն խոշոր ընկերությունների համար»,- պարզաբանեց Արշակյանը: