«Բարգավաճ Հայաստանը» հստակ հասկանալ է տվել, թե որն է պատճառը, որ բացասաբար է վերաբերվում 2020 թվականի բյուջեի նախագծին։ Այս մասին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում նոյեմբերի 20-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ իրենք կետ առ կետ նշել են բոլոր պրոբլեմային ոլորտները, որոնք առաջ են բերում նրանց հիմնավորված անհանգստությունը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բյուջեի այդ նախագիծը ոչ մի ընդհանուր բան չունի տնտեսական հեղափոխության հետ»,- ընդգծել է պատգամավորը։