Պետությունը պետք է ուժեղ լինի եւ թույլ չտա տարբեր կարգի «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների ճնշում: Այս մասին նոյեմբերի 20-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ եթե պետությունը թույլ եւ քրեական ենթամշակույթի հանդեպ հանդուրժող չլինի, ապա վերջինների զարգացման եւ բարգավաճման հիմքը կվերանա: «Բայց նախկինում մենք բազմիցս տեսել ենք, թե պետական գործիչներն ինչպես են ակտիվորեն շփվել քրեական հեղինակությունների հետ: Ես անձամբ հիշում եմ նվազագույնը մի տեսագրություն, որում Հայաստանի արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է խնջույքի, որին ներկա են քրեական հեղինակություններ»,- ասաց Գրիգորյանը:

Պատգամավորի կարծիքով՝ քրեական ենթամշակույթը երկրում հանցագործությունների թվի աճի առաջին պատճառներից մեկն է, իսկ հանցագործությունների դեմ պայքարը առաջին հերթին ենթադրում է դրա ոչնչացում:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանում քննարկվում են Քրեական եւ Քրեադատավարական օրենսգրքերում փոփոխությունները, որոնք հետապնդում են նախատեսում քրեական ենթամշակույթներին մասնակցության համար: