Նոյեմբերի 20-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԻՆ հրշեջ ծառայությանը համազգեստների փոխանցման արարողությունը, որը կազմակերպվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ երկրի բնապահպանության նախարարության հետ համատեղ: Նախագիծը ֆինանսավորել է Ռուսաստանի Դաշնությունը՝ «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը հրդեհների կառավարման անտառային եւ դաշտային ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, արտակարգ իրավիճակների նախարար  Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը: