ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ոչ մի հարաբերություն չունի ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ, քանի որ նրանք ծանոթ չեն, միայն հաղորդակցվել են հեռախոսով, տեղեկացմում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ի՞նչ հարաբերություններ ունեմ ես Զելենսկու հետ։ Ոչ մի։ Ես նրան երբեք չեմ տեսել, մենք նրա հետ ծանոթ չենք, հեռախոսով ենք խոսել։ Ինձ թվում է, որ նա համակրելի մարդ է եւ անկեղծ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով «ՎՏԲ Կապիտալի» «Ռուսաստա՛նն է կանչում» համաժողովում։