Էրեբունու քրեական հետախույզները նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ, 30-ամյա եւ մայրաքաղաքի Վերին Շենգավիթի բնակիչ, 44-ամյա երկու տղամարդու: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 16-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, Արին-Բերդի 4-րդ նրբանցքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության բակում կայանված տարբեր մեքենաներից փորձել են գողանալ պղինձ պարունակող մետաղյա դետալներ եւ հաղորդալարեր, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել:

Նախապատրաստվում են նյութեր: