Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին ասել է, որ անկարգությունների մասնակիցները ծրագրում էին պայթյուններ կազմակերպել Բուշեհր նահանգի Ասալուե քաղաքում, տեղեկացնում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ բենզինի գների բարձրացման դեմ բողոքողները ցույցերը դադարեցրել են շաբաթ օրը, ինչից հետո սկսվել են անկարգությունները։

«Որոշ տվյալներով՝ անկարգությունների մասնակիցներն արգելափակել էին Ասալուեի ճանապարհը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ նրանք ծրագրում էին մի քանի պայթյուն իրականացնել քաղաքում։ «Որոշ անկարգություններ ուղղված էին նաեւ Բանդար Իմամ նավահանգստից երկիր ապրանքների ներկրման դեմ»,- տեղեկացրել է նա։

«Մենք բախվեցինք անկարգությունների ալիքին, որը փորձում էր շահարկել մարդկանց բողոքը բենզինի գների փոփոխության դեմ»,- ավելացրել է Ռաբին։

Նշենք, որ անկարգությունների հետեւանքով Իրանի տարբեր քաղաքներում թալանվել եւ հրդեհվել են 100 բանկ եւ խանութներ։ Զոհվել են անվտանգության ուժերի մի քանի աշխատակիցներ։