Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների զարգացումը մեծապես կախված է Կիեւից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Որո՞նք են մեր միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Դա մեծապես կախված է ուկրաինական կողմից: Մենք տեսնում ենք, որ մշտապես հարցեր են բարձրացվում, որոնք Դոնբասում կարգավորման տեսանկյունից մենք համարում ենք անընդունելի են եւ անարդյունավետ»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է փոխել Ուկրաինայի իրավիճակը դեպի լավը:

«Իմ կարծիքով՝ Զելենսկին ցանկանում է իրավիճակը փոխելը դեպի լավը, այդ թվում նաեւ Դոնբասում: Սակայն ես դեռեւս չգիտեմ՝ որքանով է նա ի վիճակի դա անել: Դրական որոշ քայլեր արվել են: Ես նկատի ունեմ երկու բնակավայրերում ուժերի եւ միջոցների բաժանումը, չնայած նրան, որ դեռ երեկ զինվորականները զեկուցել են, որ ուկրաինական կողմից կրակոցները շարունակվում են»,- ասել է Պուտինը: