ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորապատվիրակությունը եղել է Մոսկվայում, տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։

Նոյեմբերի 19-ին Դումայում կայացել է «ԱՊՀ անդամ պետությունների քաղաքական կուսակցությունների և դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերը միջխորհրդարանական գործընկերության շրջանակում» թեմայով 2-րդ միջազգային համաժողովը: Մոսկվայում ԲՀԿ նախագահը նաև առանձնազրույց է ունեցել Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի հետ: