ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հանգիստ» է արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու ներկայացրած հայցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք այդ հարցով դատարանի որոշմանը ծանոթ չենք: Փաստաթղթերը ներկայացվել են, դատարանը դրանք կդիտարկի: Տվյալ դեպքում որեւէ դիրքորոշում չունենք»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք Պուտինը կամ նրա ներկայացուցիչը ներկա կլինեն դատարանի դահլիճում, Պեսկովը պատասխանել է. «Եթե այդ հայցն ինչ-որ կերպ հիմնավորված լինի, եթե այն դիտարկվի, ապա իրավաբանները կզբաղվեն այդ հարցով: Այժմ ասելիք չկա»,- ասել է Պեսկովը: