Թուրքիայի նախկին վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից այս տարվա մարտին հեռացած Ահմեդ Դավութօղլուն շարունակում է նոր կուսակցություն ստեղծելու աշխատանքները։

Թուրքական ODA TV–ի կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմնակակիցներից մեկը, ով չի ցանկացաել ներկայանալ, նշել է, որ Դավութօղլուի գլխավորած կուսակցությունն արդեն դեկտեմբերի 2–րդ կեսին ստեղծված կլինի։

Լրագրողի այն հարցին, թե Էրդողանը Դավութօղլուի կուսակցությանը խաղից դուրս թողնելու համար արտահերթ ընտրությունների կարող է գնալ, Դավութօղլուի կողմնակիցը պատասխանել է. «Եթե Էրդողանը արտահերթ ընտրությունների գնա, որպեսզի մենք չհասցնենք մասնակցել ընտրություններին, ապա խորհրդարանում ընտրված պատգամավորներից կմիանան մեզ եւ կստեղծեն առանձին խմբակցություն»։