Ամեն անգամ, երբ ուրեւէ մեկը խնդրում է «խելացի» սառնարանին հիշեցնել, որ պետք է կաթ գնել, նա հիմք է դնում այն բանի համար, որը, ինչպես սպասվում է կդառնա 100 մլրդ դոլարի ինդուստրիա, ինչը կփոխի աշխարհը, հայտնում է CNBC-ը։

«Սառնարանի արհեստական բանականությունը մարսում է օգտագործողի բառերը՝ անցկացնելով դրանք ծրագրային ապահովման միջով, որն ավելի խելացի է դառնում նրա հետ յուրաքանչյուր զրույցի ժամանակ»,- ասել է արհեստական բանականության չինական iFlytek ընկերության ավագ փոխնախագահ Դորանդու Դուն։ Այնքանով, որքանով սառնարանի ծրագրային ապահովումը ավելի խելացի է դառնում, այն օգնում է տեղեկացնել արհեստական բանականության այլ համակարգերի լայն հատվածին։

ԱԲ-ն ճանաչվել է հեղափոխական տեխնոլոգիա, որը վերջին հաշվով կարող է ավելի լավացնել ամեն ինչ՝ բանկային գործից մինչեւ տրանսպորտ։ Այն խոստանում է ծրագրային ապահովում, որը գործարկվելուց հետո կարող է շարունակել ուսուցումն ու զարգացումը, հնարավոր է, լուծելով մարդկային ունակությունների շրջանակներից դուրս եկեղ բարդ խնդիրներ։

Ամբողջ աշխարհում ընկերությունների 14 տոկոսն իրենց գործընթացներում կամ արտադրանքներում արդեն ներմուծել են ԱԲ-ի այս կամ այն ձեւը՝ համեմատած անցյալ տարվա 4 տոկոսի հետ։ Ակնկալվում է, որ մինչեւ 2023թ․ ընկերությունները տարեկան մինչեւ 97,9 մլրդ դոլար կծախսեն ԱԲ նախագծերի համար՝ համեմատած այս տարվա 37,5 մլրդ դոլարի հետ, կանխատեսում է IDC-ը։

Սակայն նախկինի պես վեճեր են ընթանում, թե ինչը կարելի է համարել իրական ԱԲ։

Հնարավոր է, որ ամենապարզ սահմանումը տվել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջոն Մաքարթին, որը մահացել է 2011թ․։ Նա ԱԲ-ն սահմանել է որպես «մարդկային բանականությունը հասկանալու համար համակարգիչների օգտագործում»։

Նույնիսկ արհեստական բանականության սահմանման մեջ գոյություն ունեցող անորոշությամբ ընկերությունները ամբողջ աշխարհում գովազդում են իրենց ԱԲ ծրագրային ապահովումը։ Օրինակ, Չինաստանում խոշորագույն հոսքային զվարճանքների iQiyi կայքոում ԱԲ-ն օգտագործվում է հին ֆիլմերի վերականգնման համար։

Սակայն ԱԲ-ն դեռեւս հեռու է մեր պատկերացրած «իրական» բանականությունից, կարծում է չինական TAL կրթական ընկերության ֆինանսական տնօրեն Ռոնգ Լուոն։ Ներկայում նրա ընկերությունը իր պաշարների մոտ 5 տոկոսը ներդնում է արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակման մեջ, որը ներառում է կարճ առցանց-դասեր՝ ստեղծված ԱԲ-ի ծրագրային ապահովման օգնությամբ։ Սակայն ուսուցիչները դեռեւս կատարում են աշխատանքի մեծ մասը, այդ թվում ստուգում են աշակերտների պատասխանների ճշգրտությունը, հավելել է նա։

Մեծ տարբերություն կա արհեստական բանականության ներկայիս ինդուստրիայի ունակությունների եւ հասարակության «վախի» միջեւ, Համաշխարհային տնտեսական համաժողովում ասել է Չորրորդ արդյունաբերական հեղափոխության ղեկավար Դանիլ Կերիմին։ «Մենք պետք է դա քննարկելու հավասարակշռված միջոց գտնենք», - հավելել է նա։