Hyundai ընկերությունը Լոս Անջելեսի ավտոսրահ է բերել անսովոր լուսարձակներով կոնցեպտուալ VisionT քրոսովեր։ Այն կոչված է ցույց տալ, թե ինչպիսին կլինեն հարավկորեական ապրանքանիշի ավտոմեքենաներն ապագայում, հայտնում է Motor-ը։

Ավտոմեքենան անվանում են Tucson-ի հաջորդ սերնդի ավետաբեր, որն, ըստ լուրերի, շուկայում կհայտնվի 2020թ․ կեսին։ VisionT-ն չափոով գերազանցում է սերիական քրոսովերին՝ դրա երկարությունը 4610 մմ է, լայնությունը՝ 1938 մմ, իսկ բարձրությունը՝ 1704 մմ։

Կոնցեպտի յուրահատկությունը «անտեսանելի» լուսադիոդային լուսարձակներն են, որոնք ինտեգրված են ռադիատորային ցանցի նախշերի մեջ։ Հնարավոր է, որ դիզայներական այդ լուծումը ապագայում օգտագործվի «ապրանքային» մոդելների համար։ VisionT-ն ստացել է հիբրիդային ուժային սարք եւ սովորական ցանցից լիցքավորվելու գործառույթ։

Ինչ վերաբերում է Tucson-ի նոր սերնդին, ապա, ինչպես սպասվում է, քրոսովերը կառաջարկեն 300 ուժանոց տուրբոշարժիչով՝ 2,5 եւ 1,6 լիտր ծավալով փչովի շարժիչով՝ ութաստիճանի «ավտոմատի» համադրությամբ։