Չինաստանը ցանկանում է ԱՄՆ-ում առեւտրի մասին համաձայնագրի առաջին փուլի վրա աշխատել՝ հիմնվելով կողմերի փոխադարձ հարգանքի եւ հավասարության վրա: Այս մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցանկանում ենք [ԱՄՆ-ի հետ] առեւտրային գործարքի առաջին փուլի վրա աշխատել փոխադարձ հարգանքի եւ հավասարության սկզբունքներով»,- ասել է Սի Ցզինպինը: