Արեւմտյան գիտնականները սոցիապատների եւ միայնակ մարդկանց հետազոտություն են անցկացրել՝ որոշելու համար նրանց մտածողության առանձնահատկությունները եւ կոգնիտիվ ունակությունները: Փորձագետներն արդյունքում հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել, հայտնում է «Ակտուալնիյե նովոստին»:

Պարզվում է մարդիկ, որոնք վարում են ճգնավորի կյանք եւ շրջապատողների հետ քիչ են շփվում, միջինը 30 տոկոսով ավելի հիմար են, քան սոցիալականացված մարդիկ: Բանն այն է, որ շփման բացակայության դեպքում մարդու ուղեղի որոշակի հատվածները ատրոֆիայի են ենթարկվում, որոնք պատասխանատու են հաղորդակցության եւ կոգնիտիվ ունակությունների համար, ինչի հետեւանքով այդ անձինք դառնում են ավելի ագրեսիվ եւ չար:

Գիտնականները խորհուրդ են տալիս պարբերաբար շփվել մտերիմների եւ ազգականների հետ, ինչպես նաեւ նոր ծանոթություններ հաստատել: Դա կօգնի ուղեղի աշխատանքի բարելավմանը եւ սոցիալապես ադապտացված դառնալուն: Չարժե նաեւ մոռանալ, որ ընկերները կօգնեն դժվարությունների հաղթահարմանը եւ վիշտը վերապրելուն, ուստի ընտանիքը մարդու նորմալ զարգացման համար պարտադիր տարր է: