Սեմյոնովկա գյուղում երկու օր առաջ բռնկված անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը մարվել է:

Նոյեմբերի 21-ին ժամը 17:40-ին մարվել է ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 21:31-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում բռնկված հրդեհը:

Ամբողջությամբ այրվել է անասնագոմը (մոտ 1000 քմ) և մոտ 3400 հակ անասնակեր. սատկել է 70 ընտանի կենդանի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին, ժամը 21:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 22:06-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ժամը 22:20-ին և 01:07-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս մեկական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը մեկնել են հրդեհի վայր:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 20 փրկարար ծառայող:

Ողջ գիշեր իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ի առավոտյան ժամը 09:39-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել:

Հրդեհի հետևանքով սատկել է մոտ 70 ընտանի կենդանի:

Այրվում է մոտ 2300 հակ կուտակած անասնակեր: