«Ֆոլքսվագեն Գրուփ Ռուսը», որը ՌԴ-ում Audi-ի պաշտոնական ներկայացուցիչն է, հետ է կանչում Q5 մոդելի 9 հազար 469 ավտոմեքենա։ Խոսքը քրոսովերների մասին է, որոնք իրացվել են 2017-ից մինչ օրս, ասվում է Ռոսստանդարտի հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հետ կանչելու պատճառն այն է, որ պտտվող փոխատեղման պատճառով ամրացված տեղից կարող է պոկվել հետին անվահեծի ելուստը։ Դրա հետեւանքով անվահեծի ամրացումը կարող է թուլանալ եւ որոշ դեպքերում՝ լրիվ պոկվել»,- նշվում է հաղորդագրությունում։

Հետկանչի ենթակա ավտոմեքենաների վրա անհրաժեշտ է ամրացնել անվահեծի ելուստը երկու մոդիֆիկացված ֆիքսատորներով, նշել են Ռոսստանդարտում։