Գարեգին նժդեհի թեման կապ ունի մեր ընդհանուր պատմության, Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 22-ին ասաց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան  Սերգեյ Կոպիրկինը։

«Այդ հարցերը բավական նուրբ են։ Մենք տեսնում ենք, որ քաղաքական եւ միջազգային համատեքստում փորձեր են արվում նորից գրել պատմությունը, վերաորակավորել այն, ինչ տեղի է ունեցել այն ժամանակ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Գարեգին Նժդեհի մասին հարցին, նշել էր, որ այդ հարցը առկա է Ադրբեջանի հետ հարաբերությունների օրակարգում, բայց տարօրինակ է, որ այն առկա է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններում։