2019թ նոյեմբերի 20-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցավ ԵԺԿ հերթական գագաթաժողովը: Նախքան գագաթաժողովի եւ դրան հաջորդած պլենար նստաշրջանի աշխատանքների սկսվելը, նոյեմբերի 19-ին Խորվաթիայի խորհրդարանի շենքում տեղի ունեցավ ԵԺԿ նախագահ Յոզեֆ Դոլլի կազմակերպած ընդունելությունը, որին մասնակցում էր նաեւ Խորվաթիայի քաղաքական ղեկավարությունը:

ԵԺԿ Զագրեբյան գագաթնաժողովին իր մասնակցությունն ունեցավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, ով գործադիր մարմնի պատվիրակությունների ղեկավարների հետ  ունեցած ելույթում եւ հանդիպումների ժամանակ կարեւորեց ԵԺԿ շրջանակներում ՀՀ-ԵՄ հետ համագործակցության  շարունակականությունը:

Նշվեց, որ Հայաստանը, ինչպեսեւ «Ժառանգություն» կուսակցությունը փոփոխությունների շրջան են ապրում, որի շրջանակում շատ կարեւոր է եվրոպական կառույցների՝ այդ թվում նաեւ ԵԺԿ շարունակական աջակցությունը մեր երկրին սկսված բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Կուսակցության վարչության նախագահի կողմից ընդգծվեց «Ժառանգություն» կուսակցության վճռականությունը եվրոպական ամենամեծ քաղաքական ընտանիքի կազմում  համաեվրոպական ու ներազգային խնդիրների լուծմանը հետամուտ լինելու մասին դրույթը:

ԵԺԿ  գագաթնաժողովին հաջորդած պլենար նստաշրջանի ընթացքում ընտրվեց ԵԺԿ նոր ղեկավար` Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը։ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իստուրիզը վերընտրվեց իր պաշտոնում: