Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 14:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել է 207 աշակերտ եւ 35 ուսուցիչ: