ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանի հրապարակած տեսանյութին, որտեղ վերջինս հայտնել էր իր և երթուղային տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները։

Հրապարակման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց, որի շրջանակներում տեսագրությունը մանրամասն ուսումնասիրվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 61-ամյա տղամարդը նոյեմբերի 22-ին ներկայացավ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ու խոստովանեց իր կողմից Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստը։

Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

Երեւանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը. Նա տեսաուղերձ է հղել