Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

«Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի հետ քաղաքական երկխոսության առկա մակարդակը եւ կարեւորում տարբեր ոլորտներում փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանը Միշել Աունին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություն, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն: