ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման նպատակով  «Իմ բիզնեսը, Իմ բանկը» համագործակցության նոր ձեւաչափի շրջանակում Բանկի մասնաճյուղերում ներկայացնում է  իր գործընկերների  արտադրանքները. հայկական թեյեր, չորամիրգ, մեղր, խմիչք ու նաեւ կոսմետիկ խնամքի պարագաներ ամեն օր ներկայացվում են Բանկի հազարավոր հաճախորդներին:

«Այս պահին մեր գործընկերների արտադրանքները ցուցադրված են երեք մասնաճյուղերում, սակայն ծրագիրը նպատակ ունի ավելի ընդլայնվել: Հաշվի առնելով մեր մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքը, այս նախաձեռնությունը մեր գործընկերներին հավելյալ հնարավորություն կտա ավելի ճանաչելի դարձնել իրենց բիզնեսն ու արտադրանքը, ինչպես նաեւ գտնել նոր գործընկերների։ Արդեն 5 տարի է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը օգնում է նաեւ գյուղմթերք արտադրող տնտեսվարողներին անցնել օրգանական սերտիֆիկացում, ինչը հավելյալ մրցակցային առավություն է ստեղծում դեպի Եվրոպա եւ այլ ուղղություններով  ապրանքների արտահանման գործում։ Բանկի կողմից կազմակերպվող անվճար բիզնես դասընթացները նպատակ ունեն մեր երկրում փոքր եւ միջին  բիզնեսով զբաղվող կազմակերպություններին տրամադրել գրագետ բիզնես վարելու գործիքներ, որոնց միջոցով  իրենք ավելի վստահ ու ռիսկերից զերծ կղեկավարեն իրենց բիզնեսը»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ՓՄՁ բաժնի պետ Սուրեն Հովհաննիսյանը: