Ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինի գինը մայիսի 17-ից առաջին անգամ ընկել է 11 տոկոսով՝ իջնելով 7 հազար դոլար նիշից ցածր: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 10,98 տոկոսով՝ մինչեւ 7,104 հազար դոլար: Առեւտրի ծավալով կրիպտոարժույթների խոշորագույն Binance բորսայում բիթքոինի գինը նվազել է 10,74 տոկոսով՝ մինչեւ 7,067 հազար դոլար, ավելի վաղ ցուցանիշն իջել էր 7 հազար դոլար նիշից ցածր:

Մյուս կրիպտոարժույթները եւս էժանանում են: Ethereum-ի արժեքը նվազել է 13,52 տոկոսով, մինչեւ 148,61 դոլար, Ripple-ն՝ 5,45 տոկոսով, մինչեւ 0,2333 դոլար: Ըստ CoinMarketCap-ի տվյալների՝ կրիպտոարտարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկայումս կազմում է 194,29 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժութային ամբողջ շուկայի գրեթե 66 տոկոսը: