Կոտայքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սարգիս Ս-ն իր վարած Opel մակնիշի 35 AX 529 համարանիշի ավտոմեքենայով Սեւան-Երեւան ավտոճանապարհի՝ Չարենցավան քաղաքի վարչական տարածքում բախվել է համընթաց ընթացող Տավուշի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արտակ Դ-ի վարած ЗИЛ մակնիշի 35 MF 400 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Սարգիս Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։