Նախնական տվյալներով՝ երկու մարդ զոհվել է Սուխումի կենտրոնում ուրբաթ տեղի ունեցած փոխհրաձգությունից, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Աբխազիայի ՆԳՆ ներկայացուցիչը։ «Նախնական տեղեկատվությամբ՝ հրաձգության հետեւանքով զոհվել է երկու մարդ»,- ասել է նա։

Ինչպես նշել է Աբխազիայի ներքին գործերի նախարար Գարի Արշբան, զոհվածների անձերը պարզված են՝ մի տղամարդ եւ մի կին, Աբխազիայի քաղաքացիներ, կինն աշխատում էր որպես մատուցողուհի։ «Նախնական տվյալներով՝ կա երկու վիրավոր»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրանք հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին առայժմ հայտնի չէ, ավելացրել է Աբխազիայի ՆԳՆ ղեկավարը։ Արշբան տեղեկացրել է, որ իրավապահ մարմիններն ուրբաթ Սուխումում մտցրել են «Գրավում» պլանը։ Հետախուզվում են երեք հոգի՝ դիմակներով, որոնք կրակ են բացել «Սան Ռեմո» սրճարանի մոտ։

Նախնական տվյալներով՝ դիմակներով երեք հանցագործները, որոնք եղել են զինվորական հանդերձանքով եւ ինքնաձիգներով, անկանոն կրակ են բացել սրճարանի մոտ սեղանի շուրջ նստած քաղաքացիների ուղղությամբ։