Սուխումում ռեստորանի մոտ հրաձգության հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս 3-ը վնասվածքներով տեղափոխվել է հանրապետության բուժհաստատություններ, հաղորդում է «Սպուտնիկ Աբխազիա»-ն՝ հղում անելով ՆԳՆ-ին:

Նախնական տեղեկություններով՝ հրաձգության ժամանակ զոհվել են Աբխազիայի բնակիչներ Աստամուր Շամբան, Ավիձբա ազգանվամբ տղամարդն ու ռեստորանի աշխատակից Ակիրտավան:

ՆԳՆ-ի տեղեկություններով՝ ռեստորանի մոտ հրաձգությունը սկսվել է ժամը 14:40-ին: Դիմակներով 3 անհայտ անիձնք մոտեցել են Մահաջիրով գետափի մոտ կայանված մեքենային եւ սկսել կրակ բացել մարդկանց ուղղությամբ, որոնք նստած են եղել ռեստորանի մոտ դրված սեղանի շուրջ: Դեպքից մեկ ժամ անց հանցագործների մեքենան հայտնաբերվել է Սուխումիի երկաթուղային դեպոյի շրջանում:

Մահացածը 1981 թվականին ծնված Աստամուր Շամբան է, որը «օրենքով գող» է:

Չհաստատված տվյալներով՝ վիրավորվել է նաեւ նրա հետ գտնված մեկ այլ քրեական հեղինակություն՝ Ալխաս Ավիձբան: Երկունս էլ Գուդաուտա քաղաքից են: Ավելի ուշ ՆԳՆ-ը հայտնել է, որ Ավիձբան զոհվել է: