Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ դեպտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Փոխանցեք լավագույն բարեմաղթանքներս Ադրբեջանի նախագահին: Հուսով եմ՝ մենք կհանդիպենք նրա հետ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում».-ասել է նա Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ հանդիպման ժամանակ:

Ալիեւան շնորհակալություն է հայտնել Պուտինին Ռուսաստան այցելելու հրավերի համար: Բացի այդ, նա բարեւներ է փոխանցել Պուտինին Ադրբեջանի նախագահի անունից: «Ցանկանում եմ նաեւ փոխանցել Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրավերը մեր երկիր այցելելու ձեզ համար հարմար ժամանակ»,-հավելել է Ալիեւան:

Հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ելույթ ունենալիս հրավիրել էր ԱՊՀ երկրների առաջնորդներին, որոնք ընդգրկված չեն ԵԱՏՄ կազմում, մասնակցելու տնտեսական միավորման ոչ ֆորմալ գագաթնաժողովին, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 20-ին: