Օնտարիոյում (Կանադա) կինը ավտոմեքենա էր վարում ցրտաշունչ գիշերվա ընթացքում, երբ հանկարծակի ինչ-որ բան է նկատել մայթեզրին եւ անգելակել: Ինչպես հաղորդում է USA.one-ը, այդտեղ պառկած էր ցրտից կծկված թափառող շուն:

Կինը տեսել է, որ բարի շունը գրկել էր կատվի հինգ ձագերին՝ տաքացնելով նրանց: Կինը տեղափոխել է բոլոր կենդանիներին իր ավտոմեքենա եւ տարել ապաստարան: Հաստատության աշխատակիցները պատմել են, որ շան եւ ինչ-որ մեկի կողմից սառնամանիքին թողնված փոքրիկ կատուների միջեւ ձեւավորվել է անհավանական կապ:

«Դա այնքան հուզիչ է,-պատմել է ապաստարանի ներկայացուցիչը:-Շատ ցուրտ գիշեր էր, այդ իսկ պատճառով փոքրիկ կատուների համար բավականին բարդ էր ողջ մնալ»:

Մինչդեռ շունը, որը փրկել է կատուներին, անդադար «խնդրում» է ապաստարանի աշխատակիցներին, որ կենդանուն թույլ տան այցելել փոքրիկներին, եւ շատ նման է վերջիններիս հպարտ մորը: Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք նրանք ծանոթ էին շան հետ նախքան այդ գիշերը, երբ հայտնվել էին փողոցում: Pet and Wildlife Rescue կենդանիների կանադական կացարանը հույս ունի, որ տերը կհայտնվի, հակառակ դեպքում կենդանիների համար կփնտրեն ուրիշ տերեր: