Պետք է անհամաձայնությունս հայտնեմ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանը ձգտում է ոչ միայն հավասարակշռված քաղաքականություն վարել, այլեւ կառուցել որակապես նոր հարաբերություններ գործընկերների հետ։ Այս մասին նոյեմբերի 25-ին Ազգային ժողովի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Զագրեբում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարի ժամանակ։
Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ վերջին 1,5 տարում ոչ մի լուրջ հեղափոխական փոփոխություն երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունում տեղի չի ունեցել։
Իսկ Մակունցի խոսքով՝ կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանը ձեռնարկում է գործնական քայլեր ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորհրդարանական պլատֆորմով խորացնելու համար։ «Հայաստանի ինքնիշխան դիրքերը, որոնց մասին մենք խոսում ենք մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների համատեքստում, նույնպես շատ կարեւոր են»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը։