Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման  փորձ։

NEWS.am-ի տեղեկություններով՝  դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացվել է Մարտակերտի ուղղությամբ երկու խմբերով՝ 20 և 14 հոգուց բաղկացած։

Հայկական կողմը, գործելով օպերատիվ, կանխել է հակառակորդի գործողությունները, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխրաձգություն։ Ադրբեջանական կողմը, տալով առնվազն մեկ ծանր վիրավոր, հետ է նահանջել՝ վիրավոր դիվերսանտին տանելով իրենց հետ։ Հայկական կողմից տուժածներ չկան։