Երկրի շուրջը պտտվող արբանյակների մոտ երկու երրորդը մեռած են եւ մոլորոկի համար «շատ մեծ վտանգ են ներկայացնում», հայտնում է AP-ը։

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) առաջարկում է տիեզերական աղբի, այդ թվում՝ 3000 ոչ ակտիվ արբանյակների մեծացող խնդրի լուծման առաքելություն կազմակերպել։

Եվրոպայում տիեզերական քաղաքականության համար պատասխանատու նախարարները հանդիպել են իսպանական Սեւիլիայում, որպեսզի քննարկեն հաջորդ երեք տարիներին ESA-ի ֆինանսավորումը։

Առաքելությունը պետք է մեռած արբանյակները Երկիր վերադարձնի։

Բացի այն, որ ESA-ն հուսով է լուծել տիեզերական աղբի խնդիրը, նա ծրագրում է երկնաքարերի հետ կապված վտանգների հայտնաբերման եւ կանխման առաքելություն։

Մասնագետները նշում են, որ արեւային բռնկումները Երկրի համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում՝ հայտարարելով, որ կարեւոր է տիեզերական խնդիրների մասին նախնական վաղ նախազգուշացման համակարգ ունենալը։

Ինչ վերաբերում է երկնաքարերի հետ աշխատանքին, նրանք հայտնել են, որ ESA-ն եւ NASA-ն կաշխատեն միասին, որպեսզի խնդրի լուծման առաքելություն ստեղծեն։